Tuesday, September 13, 2011

Իրանում զորավարժությունների ժամանակ գործի են դրվել ռազմաօդային ուժերի տրամադրության տակ գտնվող բոլոր օդանավերը

News.am. 13-9-2011- Իրանական ռազմաօդային ուժերի զորավարժությունների եռօրյա փուլն սկսվել է սեպտեմբերի 13-ին, հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։
Զորավարժությունների նախորդ փուլն ավարտվել էր սեպտեմբերի 12-ին։ Սեպտեմբերի 6-ին Իրանում մեկնարկել էին իրանական ռազմաօդային ուժերի տասնօրյա «Վիլայեթ 3» զորավարժությունները։ Դրանք անցկացվում են երկրի հյուսիս-արեւմուտքում՝ իրանաիրաքյան սահմանից ոչ շատ հեռու, ուր վերջին ժամանակներս մարտական գործողություններ են մղում «Պեժակ» ահաբեկչական խմբավորման դեմ։
Վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ զորավարժությունները, բացի պաշտպանական բնույթից, նաեւ նախազգուշական բնույթ են կրում։ Դրանց մասնակցում են ռազմաօդային ուժերի տրամադրության տակ գտնվող բոլոր օդանավերը՝ ներառյալ F-4, F-5, Սու-24, ՄիԳ-29 կործանիչները, «Սայեգե»-ները, С-130-ները, ինչպես նաեւ Իրանի տեխնոլոգիական նորագույն մշակումները։ Զորավարժությունների ժամանակ, որոնք կանցկացվեն չորս փուլով, կատարվում է նաեւ «օդ-օդ», «օդ-երկիր» կարգի հրթիռների, ծանր եւ թեթեւ ռումբերի փորձարկում։

No comments: