Thursday, September 22, 2011

ՌԴ ԱԳՆ չի նշել ինքնորոշման սկզբունքը

«Լրագիր» 22-9-2011- Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լուկաշեւիչի մեկնաբանությունը Լեռնային Ղարաբաղում 2011թ սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման ընտրությունների վերաբերյալ:
Ռուսաստանը, սերտ համագործակցության մեջ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ գործընկերների` ԵԱՀԿ, ԱՄՆ հետ, ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի խնդրի գործում: Շարունակելու ենք համագործակցել ադրբեջանական ու հայկական կողմերի հետ ղարաբաղյան հանգույցի շուտափույթ փոխզիջումային լուծման համար:
Հաստատում ենք, որ աջակցում ենք տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման սկզբունքներին, ինչպես նաեւ մյուս հիմնարար սկզբունքներին ու միջազգային իրավունքի նորմերին:
Ինչպես հայտնի է, Ռուսաստանը չի ճանաչում “Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը” որպես անկախ պետություն: Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացումը չի կարող ազդել հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքի վրա:

No comments: