News.am. 7-9-2011- Ադրբեջանում կրթական համակարգը տարեցտարի ավելի աղետալի դրության մեջ է հայտնվում, այդ մասին ադրբեջանական FaktXeber.com կայքին հայտնել է քաղաքագետ Զարդուշթ Ալիզադեն: Նա նշել է, որ դրա վառ ապացույցը հանդիսանում է բնակչության շրջանում անցկացված հարցումները, ինչպես նաեւ դիմորդների ցուցաբերած արդյունքները: Մյուս կողմից հայտնի է, որ պետությունը Ադրբեջանում «Եվրատեսիլի» անցկացման համար 2 միլիարդ դոլար է հատկացնում, ինչը անհեթեթություն է կրթական նման համակարգ ունեցող պետության համար, ասել է Զարդուշթ Ալիզադեն:
Ստեղծված իրադրությունը մեկնաբանելիս ադրբեջանցի քաղաքագետն ասել է. «Ադրբեջանում կրթական մակարդակը շատ ցածր է: Եթե հասարակությունը, պետությունը պատվիրում է կրթության նախարարությանը, որ մեզ համար համապատասխան կադրեր պատրաստի, ապա կրթական համակարգը պետք է դրան համապատասխան բավականաչափ կադրեր պատրաստի: Սակայն դրան ի պատասխան` կրթական համակարգը բթամիտ, անգրագետ, կաշառակեր եւ խաբեբա կադրեր է պատրաստում պետության համար: Բայց ես չեմ կարծում, որ կրթության նախարարը մեղավոր է դրանում: Իրականում հասարակությունն է պահանջում, որ Միսիր Մարդանովը պատրաստի բթամիտ, անգրագետ, կաշառակեր եւ խաբեբա կադրեր: Նա էլ այդ պատվերը բարեխղճորեն կատարում է»:

No comments:
Post a Comment