Wednesday, September 14, 2011

ԱՄՆ-ն անդրադարձել է Թուրքիայում կրոնական ազատությունների խնդրին

Panorama.am. 14-9-2011- ԱՄՆ արտգործնախարարությունը հրապարակել է աշխարհում կրոնական ազատությունների զեկույցը:
Զեկույցի` Թուրքիային վերաբերող հատվածում նշվում է, որ այդ երկրում կրոնական ազատությունների ապահովման ոլորտում կան դրական տեղաշարժեր, սակայն որոշ սահմանադրական որոշումներ, այնուամենայնիվ, սահմանափակում են այդ իրավունքները:
Ըստ թուրքական «Ջումհյուրիյեթ» (Cumhuriyet) պարբերականի` զեկույցում որպես դրական տեղաշարժ է նշվում անցած տարի սեպտեմբերի 19 -ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տրված պատարագը, ինչպես նաև Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից քաղաքի հայկական եկեղեցու վերանորոգման համար միջոցներ հատկացնելը:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Թուրքիայում որոշ ոչ մահմեդական զանգվածների ազատությունները սահմանափակ են, և նրանք գտնվում են կասկածելի և վտանգավոր հասարակական մթնոլորտում:
Զեկույցի համաձայն` Թուրքիայում որոշ թերթեր և հեռուստահաղորդումներ շարունակում են հակաքրիստոնեական և հակահրեական քարոզչություն իրականացնել:

No comments: