Thursday, September 15, 2011

Guardian. Թուրքիան ամենից քիչ իրավունք ունի մարդու իրավունքներ քարոզել, քան որեւէ այլ երկիր

«News.am» - Թուրքիան, որը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ամենից քիչ իրավունք ունի մարդու իրավունքներ քարոզել, քան որեւէ այլ երկիր: Նման կարծիք են հայտնել Լոնդոնի Guardian թերթի թղթակից Գարեթ Շերվուդի զրուցակիցները` Երուսաղեմում:
Նրանցից մեկը` Մարտին Մերիդորը նշել է, որ Մերձավոր Արեւելքի երկրներում ամենակայուն գաղափարներից է Իսրայելի խնդիրը: Ընդ որում, ներքին խնդիրներն այս երկրներում ամենից քիչ են հետաքրքրում մարդկանց:
«Էրդողանին պետք է ընդհանուր թշնամի, իսկ Իսրայելին ատելը բոլորին դուր է գալիս»,- ասել է Մերիդորը: Թուրքիայի վարչապետ Էրդողանն, ըստ նրա, հավակնում է Մերձավոր Արեւելքի լիդերի դերին, «իսկ դրան հնարավոր չէ հասնել առանց Իսրայելի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու»:

No comments: