Wednesday, September 14, 2011

«Հըզբոլահ»–ը քննադատել է Ադրբեջանի հակաիսլամական քաղաքականությունը

Tert.am. 14-9-2011- Լիբանանյան «Հըզբոլահ» շարժման առաջնորդներից մեկը՝ Շեյխ Թաաիմ Կասեմը, իրանական «Սեհեր» հեռուստատեսության հետ զրույցում քննադատել է Ադրբեջանի հակաիսլամական քաղաքականությունը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Կասեմն ասել է, որ «Ադրբեջանում հիջաբ կրելու արգելքը մարդու իրավունքի խախտում է և աշխարհի որևէ երկրում դա ընդունելի չէ։ Հետևաբար, Ադրբեջանի ժողովուրդը իրավունք ունի այդ մասին բարձրաձայնել և պայքարել իր իրավունքների համար, իսկ այդ երկրի իշխանությունները, որպես ժողովորդի ներկայացուցիչներ, պետք է կատարեն նրանց պահանջները»։
Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովի 2010թ. նոյեմբերի հրամանով միջնակարգ դպրոցներում սովորող աշակերտները պետք է դպրոց հաճախեն միանման դպրոցական համազգեստով, որն իր մեջ հիջաբ չի ներառում։ Այդ որոշման դեմ Ադրբեջանում բազմիցս բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։

No comments: