Tuesday, September 13, 2011

Իրանը հայտարարում է, որ դատում է իսրայելցի երկու լրտեսներին

News.am. 13-9-2011- Իրանում դատում են Մոսադի համար աշխատող երկու իսրայելցի լրտեսների։ Դատախազ Աբաս Ջաֆարի Դոլաթաբադին հայտարարել է, որ դեռեւս 2009 թվականին ձերբակալված իսրայելցի լրտեսների նկատմամբ դատական գործընթացն սկսվել է դեռեւս շաբաթ, հայտնում է Fars գործակալությունը։
Նա հայտնել է, որ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել սիոնիստական վարչակարգի օգտին արված լրտեսության փաստով։ Լրտեսները, իսրայելական հետախուզությունից ապօրինի միջոցներ ստանալով, զբաղվել են զինվորական օբյեկտների նկարահանմամբ։
Դոլաթաբադիի խոսքով, դատական գործընթացը շարունակվում է, սակայն դատավճիռ դեռեւս չի կայացվել։

No comments: