Tuesday, September 13, 2011

Իլհամ Ալիեւ. Ռուսաստանը Հայաստան ունի, մենք էլ` Վրաստան

News.am. 13-9-2011- «Ռուսաստանը Հայաստան ունի, Ադրբեջանն էլ` Վրաստան»,- այս արտահայտությունը պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
Wikileaks-ի գաղտազերծած փաստաթղթերից մեկում, որը թվագրված է 2007-ի նոյեմբերի 13-ին, վերաբերում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղական Դանիել Ֆրիդի եւ Ալիհամ ԱԼիեւի հանդիպմանը:
Մասնավորապես, անդրադառնալով վրաց-ռուսական հարաբերություններին, Ֆրիդն Ալիեւին հասկացնել է տվել, որ տարածաշրջանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «վստահելի ընկերոջ» կարիք ունի, որը կարող է լինել Ադրբեջանը:
Ի պատասխան, Ալիեւը նշել է, որ ծանր պահերին միշտ էլ Բաքուն եղել է Սահակաշվիլիի կողքին, ինչը բազմաթիվ անգամ Մոսկվայի դժգոհությանն է արժանացել: «Ռուսաստանը Հայաստան ունի, իսկ մենք` Վրաստան»,- ասել է Ալիեւն ու հավելել. «Թեեւ Սահակաշվիլին երբեմն հիմարություններ է ասում, բայց հիմարությունների չի գնա»:

No comments: