Thursday, September 1, 2011

Մամեդյարովը փորձում է շտկել Ալիևի հոխորտանքները

HayNews.am. 1-9-2011- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին տարիների ընթացքում մշտապես հանդես է եկել ապակառուցողական և ռազմաշունչ հարաբերություններով, հայտարարելով, թե պատրաստ է «ռազմական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»: Ճիշտ է, Ալիևի այս հոխորտանքները մշտապես պատշաճ պատասխան են ստացել Հայաստանի և Արցախի ղեկավարության կողմից, սակայն միջազգային հանրությունը մեկ անգամ չէ, որ հասկացրել է Ալիևին, թե պետք չէ նման անպատասխանատու հայտարարություններ անել: Ալիևի ասածներն այժմ փորձում է շտկել նրա ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Վերջինս այսօր հայտարարել է, թե Բաքուն չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տարվող խաղաղ բանակցություններին մասնակցելուց:

No comments: