Saturday, September 10, 2011

Վրաց-Ադրբեջանական համատեղ հակահայկական հայտարարություն

armweeklynews.am. 10-9-2011- Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրման կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել է վրաց –ադրբեջանական համակարգող խորհուրդ, որը զբաղվելու է տարածաշրջանային հակամարտություներով: Համակարգող խորհրդի կազմում ընդգրկվել են 12 վրացական ոչ կառավարական կազմակերպություններ, իսկ ադրբեջանական կողմից` երկու ոչ կառավարական կազմակերպություններ, հաղորդում է APA գործակալությունը: Համակարգող խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ , ուր, մասնավորապես, նաև ասվում է`
Դատապարտել Հայաստանի և Ռուսաստանի գործողությունները, որոնց արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ դարձել են փախստականներ
Համարել աննպատակահարմար Լեռնային Ղարաբաղում ինքնորոշման հանրաքվեի անցկացումը, իսկ եթե կայանա համաձայնություն հանրաքվեի անցկացման վերաբերյալ , ապա ձայնի իրավունք ունենան նաև Հայաստանից արագաղթած 250 հազար ադրբեջանցիները
Վրացական և ադրբեջանական ոչ կառավարկան կազմակերպությունները մոռացել են, որ Լեռնային Ղարաբաղում ագրեսիան սկսել է Ադրբեջանը, իսկ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում ` Վրաստանը: Այդ ագրեսիաների հետևանքով տեղի ունեցան ռազմական գործողություններ, որի արդյունքում էլ տարածաշրջանում հայտվեցին շուրջ 500 հազար հայ փախստականներ, որոնք այսօր գտնվում են Հայաստանում , Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում:Այդ կոչը վրացիները և ադրբեջանցիները պետք է հասցեագրեին իրենց երկրի ղեկավարներին:

1 comment:

Mika said...

Մենք` հայերս, իսկական հարիֆ ենք, որ այսքանից հետո էդ վրացի կոչվածներին մեզ բարեկամ ազգ ենք համարում, ու հեռուստատեսությամբ էլ հիմար հաղորդումներ ցուցադրում ("Միմինո"-ն ի նկատի ունեմ), իբր հայը ու վրացին իրար ախպեր են, երկուսն էլ քրիստոնեա են, ու նման ապուշ բաներ... իսկ այդ ընթացքում մեր "ախպեր" վրաց ազգը փլավ չի ուտում, մեր մշակույթն է սիրուն ձևերով վերացնում, ու մեր դեմ ռեալ ծրագրեր է իրականացնում, մինչդեռ մենք էշի ականջում քնած ենք, և դեռ պարզ չի, թե երբ ենք վերջապես արթնանալու...