Saturday, September 10, 2011

Նեզավիսիմայա գազետա. Ալիևի սերը դեպի մոլի խաղերը, չպետք է տարածվի քաղաքական հարցերի վրա

Panorama.am. 9-9-2011- Ռուսական «Նեզավիսիմայա գազետան» հրապարակել է վերլուծական հոդված՝ վերնագրված «Ռազմական անգործության թատրոն»: Այս հոդվածում անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրին, որում, մասնավորապես նշվում է, որ «Չնայած այն բանին, որ անհնար է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը որևէ համաձայնության գան, սակայն, պետք է նաև նշել, որ խնդրի ուժի կիրառմամբ լուծումը բոլորովին վիրտուալ է:
Յուրաքանչյուր պատերազմ ունի երկու ելք, կամ կողմերից մեկը հասնում է իր նպատակին, կամ էլ՝ ոչ:
Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանն արդեն մի քանի տարի է սպառնում է Հայաստանին պատերազմով: Եվ նա իր այդ սպառանալիքով ավելի շատ է գրավում միջազգային հանրության ուշադրությունը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությունը. իսկ այս դեպքում «արդարությունը պահանջում է պատժել ագրեսորին»: Իսկ Հայաստանն այդ ամենին ի պատասխան հիշեցնում է քաղաքավարության կանոնները:
Տարօրինակ կանոններով խաղում, կարևոր խաղադրույք է համարվում ստատուս քվոն և այն բոլորն ուզում են պահպանել, միայն Ադրբեջանն է, որ ցանականում է այն խախտել:
Տեսականորեն փոխզիջումն անհնարին է: Այնուամենայնիվ, շատերը գնում են ուղղակի հանդիպման, որպեսզի հերթական հռչակագիրը ստորագրեն, մյուսները այն բանի համար, որպեսզի ցույց տան իրենց ոչ կառուցողական դիրքրոշումը:
Պատերազմի պարագայում հարևան երկրները անտարբեր չեն կարող մնալ: Սակայն ո´չ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցելու համար, ո´չ Իրանը, որը ստիպված է ինտրիգներ ստեղծել Ադրբեջանում և Թուրքիայում, ո´չ Վրաստանը, որը հատուկ հարաբերությունների մեջ է գտնվում է Բաքվի հետ, հետաքրքրված չեն ցույց տալու իրենց թշնամանքը Երևանի հանդեպ:
«Կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիևը լավ է հասկանում, թե´ Ադրբեջանի, թե՛ իր իշխանության և հատկապես իր համար, ինչ հետևանք կունենա պատերազմը: Իսկ նրա սերը դեպի մոլի խաղերը, չպետք է տարածվի նաև քաղաքական հարցերի վրա»,- նշել է պարբերականը:

No comments: