Saturday, September 10, 2011

Ադրբեջանցիները ցանկանում են իրենց հեռուստահաղորդումները հեռարձակել Լեռնային Ղարաբաղում

Tert.am. 9-9-2011- Ադրբեջանի Տերտերի շրջանում առաջիկա շաբաթվա ընթացքում ավարտվելու են հեռուստաաշտարակի մոնտաժման աշխատանքները։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է SalamNews–ը, հայտարարել է Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը կից գործող Teleradio արտադրական միավորման տնօրեն Աֆլաթուն Շարիֆովը։
«Հեռուստաաշտարակը շահագործման կհանձնվի մինչև ընթացիկ տարվա նոյեմբեր։ Կոնկրետ ամսաթիվ առայժմ դժվար է ասել։ Աշխատանքները կարող են նախատեսվածից ավելի շուտ ավարտվել»,– ասել է Շարիֆովը՝ նշելով, որ նոր հեռուստաաշըտարակի շնորհիվ, ըստ նախնական տվյալների, հեռարձակման տարածման գոտին հնարավոր կլինի ընդլայնել 12-15%-ով։
Teleradio–ի տնօրենն ընդգծել է, որ Տերտերի հեռուստաաշտարակի շնորհիվ հնարավոր կլինի ադրբեջանական հաղորդումները հեռարձակել նաև Լեռնային Ղարաբաղում։

No comments: