Thursday, September 8, 2011

ՔԱՆԻ ԴԵՌ ԻՍՐԱՅԵԼԸ «ՄԵՂԱ ՉԻ ԵԿԵԼ»

«ԱԶԳ», 08-09-2011- Քանի դեռ Իսրայելը չի բավարարել Թուրքիայի պահանջները, երկու երկրների հարաբերությունները չեն կարող նորմալանալ: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոյի հետ համատեղ ասուլիսում:
Ըստ թուրքական լրատվամիջոցներիՙ Էրդողանը, իսպանացի գործընկերոջ հետ քննարկելով Թուրքիայում ռադիոլոկացիոն համակարգի տեղակայման հարցը, անդրադարձել է նաեւ իսրայելյան հարցին, նշելով. «Մենք առկախել ենք Իսրայելի հետ ռազմական բոլոր համաձայնությունները, առեւտրային հարաբերությունները` ուղղված երկու երկրների ռազմական արդյունաբերությանը»:
Էրդողանի իսպանացի գործընկերն իր աջակցությունն է հայտնել Թուրքիային այդ հարցում, շեշտելով, թե «մենք բոլորս ենք տեսել Գազայի հատվածում տեղի ունեցածը, ու միջազգային հանրությունը պետք է արժանի պատասխան դա այդ գործողություններին»:

No comments: