Thursday, September 8, 2011

Անեկդոտ` Էրդողանի ժամացույցի մասին

News.am. 8-9-2011- Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մասնակցել է մի միջոցառման, որի ընթացքում Էրդողանի մասին անեկդոտ է պատմել։
«Մի մարդ մահանում է եւ մեկնում այն աշխարհ: Մարդը տեսնելով, որ շուրջ բոլորը հազարավոր ժամացույցներ են դրված` հարցնում է իրեն դիմավորողին, թե ի՞նչ են նշանակում այդ ժամացույցները: Մարդուն բացատրում են, որ դա մահացած մարդկանց ժամացույցներն են եւ ամեն մարդ իր կյանքում որքան սուտ խոսել է, այնքան արագ են պտտվում ժամացույցի սլաքները: Հանգուցյալին հետաքրքրում է մի ժամացույց, որի սլաքը կանգնած էր ուղիղ 12-ի վրա, եւ նրան ասում են, որ դա Քեմալ Աթաթուրքի ժամացույցն է, եւ քանի որ վերջինս կյանքում սուտ չի ասել, իր ժամացույցի սլաքները միշտ 12-ի վրա են: Զարմացած մարդը հարցնում է. «Մեր երկրում մի առաջնորդ կար, անունը` Ռեջեփ Թայիփ Էրդողան, նրա ժամացույցը ո՞րն է»: «Էրդողանի ժամացույցը մահվան հրեշտակը տարել է դժոխք, որտեղ որպես օդափոխիչ (վենտիլյատոր) են օգտագործում»,- պատասխանում են նրան»։

No comments: