Sunday, September 25, 2011

New Statesman–ի ցուցակում Թուրքիայի վարչապետը 11-րդն է

Tert.am. 24-9-2011- Բրիտանական New Statesman ամսագրի կողմից կազմված աշխարհի 50 ազդեցիկ անձանց ցուցակում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զբաղեցրել է 11–րդ հորիզոնականը։
New Statesman–ի ցուցակի առաջին 3 հորիզոնականները զբաղեցրել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար, գեներալ Դևիդ Պետրեուսը և մարդու իրավունքների պաշտպան, հայտնի նկարիչ Այ Վեյվեյը։ Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ ցուցակում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բրիտանական ամսագրի ցուցակում առաջին անգամ է ընդգրկվել։ New Statesman–ը Թուրքիայի վարչապետին հատկացված բաժնում նշել է, որ Էրդողանը Թուրքիայի միակ վարչապետն է, որը երեք անգամ անընդմեջ հաղթել է ընտրություններում և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից հետո ամենահզոր առաջնորդն է։

No comments: