«Լրագիր» 6-9-2011- Նոր նախագծի համաձայն` ՀԱՊԿ-ը կարող է համագործակցություն հաստատել ՆԱՏՕ-ի հետ և ձեռքի հետ իր համար հետխորհրդային տարածքում տիրություն անելու իրավունք ձեռք բերել: Դա նշանակում է, որ ՀԱՊԿ զորքերը կարող են հանկարծ Ղարաբաղում հայտնվել:
Բանն այն չէ, թե որ խաղաղարարներներն են` ՀԱՊԿ, թե ՆԱՏՕ, լավը Ղարաբաղի համար: Բանն այն է, որ Ղարաբաղին խաղաղարարներ պետք չեն: Մինչդեռ, եթե ՀԱՊԿ-ը նման լիազորություններով օժտվի, ամեն ինչ կանի, որպեսզի հնարավորինս շուտ փորձարկի իրեն: Առավես ևս, որ առաջարկվում է նաև բարեփոխել ՀԱՊԿ որոշումների ընդունման համակարգը:
Մինչ այժմ կազմակերպությունը բոլոր հարցերը փոխզիջմամբ էր լուծում, իսկ հիմա առաջարկվում է ձայների մեծամասնության սկզբունքը: Այլ կերպ ասած, մեկ նախագահի բացակայության դեպքում մյուս երկուսը կարող են քվեարկել ցանկացած երկիր զորքերը մտցնելու օգտին:
Արդյոք պատրաստ է Հայաստանը մնալ մի ռազմական բլոկում, որը կարող է որոշումներ ընդունել առանց իր կարծիքը հաշվի առնելու: Հայաստանի իշխանությունները պետք է քաղաքացիներին տան այս հարցի պատասխանը:
Հատկանշական է նաև Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ-ը պետք է կանխարգելի անդամ երկրներում հեղափոխությունները:
“Ռուսական գերատեսչություններում արդեն ակտիվ քննարկումներ են սկսվել, թե ինչպես պետք է բարեփոխել կազմակերպությունը և ավելի արդյունավետ դարձնել հետխորհդային տարածքում Մոսկվայի շահերի պաշտպանության համար”, գրում է Կոմերսանտը: Ուշադրությունը դարձրեք՝ “Մոսկվայի շահերը պաշտպանելու համար” արտահայտությանը:
ՀԱՊԿ բարեփոխումը պետք է Հայաստանում ակտիվ քննարկումների առարկա դառնա, որովհետև այն հղի է խոշոր հետևանքներով, և հասարակությանը պետք է բացատրել այս գործընթացի առավելություններն ու թերությունները:
Նաիրա Հայրումյան

No comments:
Post a Comment