Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Արդեբիլում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սեյյեդ Հասան Ամելին:
Իրանցի բարձրաստիճան հոգևորականը նշել է, որ թմրանյութերի տարանացիկ ճանապարհի վրա գտնվող ադրբեջանական Ասթարա, Բիլեսավար, Յարմադլի և Ջալիլաբադ քաղաքների անվտանգության ծառայության պետերը թմրանյութերի բիզնեսով զբաղվող խմբավորումներից 100 հազար մանաթ կաշառք են պահանջում իսկ ստացված կաշառքից տարեկան 1միլիոն մանաթ տրամադրում են ազգային անվտանգության նախարարին, որպեսզի մնան իրենց պաշտոններին:
«Ադրբեջանն իր կաշառակեր պաշտոնյաների նկատմամբ անարդյունավետ վերահսկողություն իրականացնելու պայմաններում թմրանյութերի ապօրինի շրջանառության խնդիրը վերագրում է Իրանին, այն դեպքում, որ մինչ այժմ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Իրանն ավելի քան 4 հազար զոհ է տվել, բացի այդ, ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում Իրանը գտնվում է առաջատար երկրների շարքում»,-եզրափակել է Սեյյեդ Հասան Ամելին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment