Thursday, September 1, 2011

Ստամբուլի հայկական եկեղեցու կողմից Ռամադանին նվիրված տոնական ճաշին թուրք քաղաքապետ է մասնակցել

News.am. 1-9-2011- Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասի հայկական եկեղեցում կազմակերպվել է Ռամադանի տոնական ճաշ, որին մասնակցել են թաղամասի թե քրիստոնյա, թե մահմեդական բնակիչները։
Տոնական ճաշին հրավիրված Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլն իր խոսքում նշել է, թե ոչ մահմեդական հիմնադրամներին պատկանող ունեցվածքի վերադարձը շատ կարեւոր քայլ էր՝ շեշտելով, որ ինքն աջակցում է դրան։
Հայկական եկեղեցու բակում կազմակերպված ճաշին ներկա են գտնվել նաեւ Շիշլիի հայազգի փոխքաղաքապետ Վազգեն Բարընը, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, վարդապետ Թաթուլ Անուշյանը։

No comments: