Sunday, September 25, 2011

Հայաստանում Վրաստանի դեսպանին կանչել են ԱԳՆ

Tert.am. 23-9-2011- ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին այսօր կանչել են ՀՀ ԱԳՆ: Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, դա կապված է Լեռնային Ղարաբաղում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ հայտարարության հետ: Հիշեցնենք, որ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել էր, թե Վրաստանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում 2011թ. սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած «անօրինական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները»։
Հայտարարությունում նշվում է նաև, որ Վրաստանը ողջունում է միջազգային հանրության՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը և կարծում, որ երկխոսության շարունակությունն այլընտրանք չունի։

No comments: