Thursday, September 1, 2011

«Հրապարակ». Վեհափառը ոսկե խաչեր է նվիրել գեներալ Մանվելի տղուն ու հարսին

Թերթը գրում է, որ գեներալ Մանվել Գրիգորյանի որդուն եւ հարսին, որոնք երկու ամիս առաջ են ամուսնացել, օրերս հյուրընկալել է Ամենայն հայոց կաթողիկոսը: Նա նորապսակներին իր մոտ է հրավիրել քավորի` գեներալ Սեյրան Սարոյանի հետ եւ տվել իր հայրապետական օրհնանքը: «Բացի օրհնանքից, մեր աղբյուրների փախանցմամբ, նորապսակները ստացել են նաեւ ոսկե խաչեր` ադամանդե քարերով», գրում է «Հրապարակ»-ը:

No comments: