Wednesday, September 7, 2011

Հարավային Կովկասը ամերիկա-իրանական ռազմավարական մրցակցության կենտրոնում է. Փորձագետ

HayNews.am. 7-9-2011- Ազգային անվտանգության հարցերով ամերիկացի հայտնի վերլուծաբան Էնթոնի Կորդսմանը APA գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովկասը ամերիկա-իրանական ռազմավարական մրցակցության կենտրոնում է գտնվում: Կորդսմանը նշել է, որ ԱՄՆ-ի համար Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում իր էներգետիկ ռեսուրսների շնորհիվ. «Իրանն էլ իր հերթին Հայաստանի տնտեսության համար մեծ նշանակություն ունի, և շատ զգուշավոր լինելով Թուրքիայի և Ադրբեջանի հարցերում, նա ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը»:
Փորձագեtը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի աջակիցն է, սակայն հակադարձ վերաբերմունք չունի Ադրբեջանի նկատմամբ, միչդեռ Թեհրանը Երևանի ավելի մտերիմ կողմնակիցն է:
«Իսկ ԱՄՆ-ի հիմնական խնդիրն է լավ կապերի ամրապնդումը և ճնշում գործադրելը՝ չօգտագործելով բաց առճակատում»,-ասել է փորձագետը:

No comments: