Monday, September 12, 2011

Ինչո՞վ էին զբաղուած երկու շրջան առաջուայ Թեմական խորհրդն ու Պատգամավորական ժողավը

Շինարարական մարմինը փաստաթղթերը ներկայացրել է երկու տարի ուշացումով
Ալիք Օրաթերթի 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2011 թուականի համարում ուշագրաւ Հաղորդագրութիւն տարածեց, որը գալիս է հաստատելու «Թունեան» դպրոցի նախկին շէնքի կառոյցը քանդելու համար ժամանակին ծախսուել է 203 տոկոս նախատեսուածից յաւելեալ գումար։

Իրանահայեր Լրատու Ցանցը սպասելով Պատգամաւորական ժողովի 28-րդ նիստին աւարտին յոյս ունէր որ կը գտնուի լոկ մի անձ երկու շրջան առաջուայ Թեմական խորհրդից կամ Պատգամաւորական ժողովից որը կը կարողանայ բացատրել երկու պարզ հարցի՝

1- Ինչու է երկու տարի ուշացումով հրապարակւում Հաշւեքննիչ մարմնի զեկոյցը՝ «Թունեան» դպրոցի հին շէնքը քանդելու նիւթական գործունէութեան վերաբերեալ:
2- Ինչո՞վ էին զբաղուած երկու շրջան առաջուայ Թեմական խորհուրդն ու Պատգամաւորական ժողովը որ ժամանակ չէր լինում զեկոյց պատրաստել կամ զեկոյց պահանջել։

Նմանօրինակ հարցերի պատասխանը չգտնելով որոշեցինք հրապարակել Ալիք օրաթերթում տպագրած Հաղորդագրութիւններից հատուածներ, պարզաբանումը կամ քննարկումը թողնելով մեր ընթերցողներին։

Երեք տարի առաջ «Թունեան» դպրոցի նախկին շէնքի կառոյցը ապամոնտաժելու, այսինքն՝ քանդելու համար յատկացւել է առաջին փուլում 60.000.000 թուման, իսկ երկրորդ փուլում՝ 10.000.000 թուման, ու այս գումարների ծախսումն ունի փաստաթղթային փաթեթի մեծ թերացումներ՝ ստացականների եւ այլնի մասով: Ի դէպ, այստեղ յաւելենք, որ թերացումներով էլ ներկայացւած փաթեթը Թեմական խորհրդի ժամանակի հաշւապահին է ներկայացւել շինութիւնը քանդելուց երկու տարի անց: Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը: Ցաւօք՝ այս հարցում ինչու-ները շատ են, բայց դեռեւս պատասխաններ չկան: Եւ դեռ այս ամէնը քիչ է, ըստ երէկ Հաշւեքննիչ մարմնի ներկայացրած մասնագիտական զեկոյցի՝ կատարւած ծախսերը առաջին փուլում 203 տոկոս նախատեսւածից յաւելում են կրել եւ միջին հաշւով երկու փուլերում նախագիծը 136 տոկոս աւելի թանկ է վերջացել իրական ծախսերից, այսինքն՝ իրական ծախսերը երկու ամբողջ երեսունվեցհարիւրերորդական երկու կէտ երեսունվեց (2/36:36) անգամ յաւելում են կրել իրական գնատուներից: Սա այն դէպքում, երբ արդէն նշեցինք, առաջին փուլում նախատեսւած է եղել 60.000.000 թուման, որը ստացել է Թեմական խորհրդի հաստատումը, իսկ երկրորդ փուլում 10.000.000 թուման է ծախսւել, որը Թեմական խորհրդի հաստատումը չի ունեցել եւ առաջին փուլի հաստատումից 40.000.000 աւելի շատ է ծախսւել, բայց երկրորդ փուլի 10.000.000-ի իրականացրածը գնատուի համաձայն է եղել, աւելին չի եղել:


14-րդ Պատգամաւորական ժողովի 28-րդ նիստը կայացաւ սեպտ. 6-ի երեկոյեան ժամը 6:30-ին:
Նախ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կողմից ասւեց Տէրունական աղօթքը եւ «Զգործս ձեռաց մերոց» մաղթանքը:
Այնուհետեւ Սրբազան Հայրը ներկայացրեց Տ. Մակար վրդ. Աշգարեանի ներկայութեան մասին՝ ժողովում:
Ապա ընթերցւեցին եւ վաւերացւեցին 23-ից 27-րդ նիստերի արձանագրութիւնները:
Երրորդ օրակարգն էր ստացւած եւ յղւած գրութիւններն ու նամակները, որը Պատգամաւորական ժողովը ունկնդրեց եւ լուծումներ առաջարկեց:
Չորրորդ օրակարգն էր Թ. Հ. Թ. Կրօնական եւ Թեմական խորհուրդների երկամեայ գործունէութեան ծրագրերը, որը լուրջ քննարկումից եւ առաջադրանքներից յետոյ հաստատւեց:
Թեմական խորհրդի կողմից ներկայացւած մարմինների անւանացանկը, բացի Դատական մարմնինը, վաւերացւեց:
Երկրորդ նիստ
Օրակարգի առաջին բաժնում քննարկւեց եւ հաստատւեց Թեմական խորհրդի 1390 թւականի նիւթական գործունէութեան նախահաշիւը: Պատգամաւորական ժողովի Տնտեսական յանձնաժողովի հետ կատարւած համադրութեան արդիւնքում՝ Թեմական խորհուրդը նախահաշիւը պատրաստել էր նոր ձեւաչափով, որը դիւրացրեց պատգամաւորների քննարկման եւ դիրքորոշման ընթացքը:
Օրակարգի այս գլխի շարունակութեան մէջ առանձին քւէարկութեամբ հաստատւեց «Նայիրի» միութեան նոր կենտրոնատեղիի եւ սրահի կառուցման նիւթական օժանդակութեան գումարը՝ շեշտելով, որ կառուցւող սրահից օգտւելու հնարաւորութիւն կունենան նաեւ Զէյթուն քաղաքամասի միւս միութիւնները:
Օրակարգի երկրորդ բաժնում ներկայացւեց Հաշւեքննիչ մարմնի զեկոյցը՝ «Թունեան» դպրոցի հին շէնքը քանդելու նիւթական գործունէութեան վերաբերեալ:
Պէտք է նշել, որ շէնքը քանդելու գործողութիւնը կատարւել է երկու շրջան առաջւայ Թեմական խորհրդի գործունէութեան վերջին ամիսներում (1386/8/20-1388/3/17), սակայն քանի որ ժամանակի Շինարարական մարմինը փաստաթղթերը ներկայացրել է երկու տարի ուշացումով՝ Հաշւեքննիչ մարմինը հնարաւորութիւն է ունեցել խնդիրը քննարկել անցեալ ամիսներում միայն: Պատրաստւած զեկուցման մէջ արձանագրւել են լուրջ խախտումներ եւ թերութիւններ, սակայն նկատի ունենալով, որ Հաշւեքննիչ մարմինը, ըստ կանոնագրի, լիազօրութիւն չի ունեցել շրջանաւարտ մարմնին հաշւետւութեան կանչելու եւ բացատրութիւններ լսելու, ժողովը ներկայացւած զեկոյցի հիման վրայ որեւէ որոշում չկայացրեց եւ Պատգամաւորական ժողովի դիւանին յանձնարարեց, որ ժամանակի միջամուխ պատասխանատուներից բացատրութիւն պահանջելով՝ առիթ ստեղծի Հաշւեքննիչ մարմնի համար՝ իր զեկոյցը լրացնելու եւ վերջնական արդիւնքը ներկայացնելու Պատգամաւորական ժողովին:
Աղբյուր՝ Իրանահայեր Լրատու ցանց, 12 September, 2011.


No comments: