Friday, September 16, 2011

Համանախագահների հաջորդ հանդիպումը` սեպտեմբերի վերջին

Bnaban.am. 15-9-2011- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են անցկացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հաջորդ հանդիպումը: Այն տեղի է ունենալու Նյու Յորքի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում:
Այս հայտարարությունը արվել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական մամլո քարտուղար Ալեքսանդր Լուկաշևիչի կողմից. «Համանախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի վերջին տասնօրյակում Նյու Յորքի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում»,- ասել է նա:

No comments: