HayNews.am. 27-9-2011- Նորվեգիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել երեք ահաբեկիչների, որոնք պատրաստվել են հարձակում գործել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները տպագրած դանիական թերթի խմբագրատան վրա: Դատախազության կարծիքով` ահաբեկիչները հավանաբար կապված են եղել «ալ-Ղաիդա» խմբավորման հետ: Նրանից մեկը Եվրոպա է գնացել Իրանից, մեկը` Ուզբեկստանից, մյուսը` Չինաստանից: BBC-ի տվյալներով` վերջիններիս մոտ հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներ:
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Նորվեգիայի հատուկ ծառայությունները կանխել են հարձակումը Մուհամեդի ծաղրանկարներն արած դանիացի նկարիչ Կուրտ Վեսթերգաարդի վրա: Հատուկ ջոկատայինները պարզել են, որ 30-ամյա մի նորվեգացի, ով նախկինում դատված է եղել, ինքնաձիգ ու պայթուցիկ սարք է գնել` նկարչին ոչնչացնելու համար, ուստի Վեսթերգաարդին ստիպել են հայրենիք վերադառնալ:

No comments:
Post a Comment