Tert.am. 27-9-2011- Բրիտանական «The Financial Times» պարբերականը հայտնել է, որ «British Petroleum» ընկերությունը գազատարի նոր նախագիծ է առաջարկում, որը ադրբեջանական գազը կհասցնի Եվրոպա։
Ընկերությունում նախագիծն անվանել են «Հարավարևելյան գազատար» և այն հայտնվել է մի քանի օր առաջ՝ «կրիտիկական» հոկտեմբերի մեկից առաջ, երբ «Nabucco»-ն ու դրա երկու մրցակիցները ներկայացնելու են սակագնային փաթեթները, որոնցից ընտրություն է կատարվելու տարվա վերջում։
BP-ի փոխնախագահ Էլ Էուկը, որը պատասխանատու է ադրբեջանական «Շահ–դենիզ» հանքավայրի շահագործման համար, նոր նախագիծը բնորոշել է, որպես «այլ հնարավոր լուծում»։
«Պարտադիր չէ, որ մյուս երեք նախագծերում թերություններ կան։ Սակայն, իմաստուն կլիներ պահուստային տարբերակ ունենալ», – շեշտել է նա։
Պարբերականը գրում է, որ նոր նախագիծը փորձում է համատեղել բիզնեսի ու քաղաքականության շահերը։ Շատ գործարարներ Ադրբեջանից Թուրքիայի ու եվրոպական մի քանի երկրների տարածքով Ավստրիա գազ հասցնող «Nabucco»-ն գործարարները «չափազանց քաղաքականացված» ու մեծ են համարում։
Նոր նախագիծը նախատեսված է ապահովել գազի առաքումը, ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Թուրքմենստանից, Իրաքից ու Մերձավոր Արևելքից։ Դրա երկարությունը շատ ավելի քիչ է, քան «Nabucco»-ինը և կազմում է ընդամենը 1300 կմ, 4000–ի փոխարեն, հետևաբար դրա կառուցումն ավելի էժան է լինելու։

No comments:
Post a Comment