Tuesday, September 13, 2011

Շվեդիայի ԱԳ նախարար. Շվեդիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերին

Panorama.am. 12-9-2011- ԼՂ հիմնախնդիրը լուրջ անհանգստություն է առաջացնում ոչ միայն երկու երկրներում՝ Ադրբեջանում և Հայաստանում, այլ ողջ տարածաշրջանում և միջազգային հանրության շրջանում: Այս մասին «ԱՊԱ» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը: «Մենք պետք է խրախուսենք Հայաստանին և Ադրբեջանին՝ գտնելու խնդրի կարգավորման ուղիներ: Այդ առումով Շվեդիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերին»,- նշել է նա:
Նրա խոսքերով, խաղաղության կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով և ԵՄ-ն պետք է աջակցի դրան:

No comments: