Tuesday, September 13, 2011

ԱՄՆ–ը զինում է PKK–ին և PJAK–ին. իրանցի գեներալ

Tert.am. 12-9-2011- Էրբիլում (Իրաք) ԱՄՆ հյուպատոսության միջնորդությամբ Քրդստանի բանվորական կուսակցությանը (PKK) և Քրդստանի ազատ կյանք կուսակցությանը (PJAK - PKK-ի իրանյան թևը) փոխանցվել է սպառազինություն։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Fars գործակալությունը, ասել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ալի Արաթեշը։
Իրանցի գեներալը նշել է, թե ամերիկյան կողմի միջնորդությամբ PKK–ին և PJAK–ին փոխանցվել է մեծ թվով 120 մմ տրամաչափի ականանետեր և հաղորդակցության միջոցներ։

No comments: