7Or.am. 6-9-2011- Ինչպես գրում է «Հարեց» թերթը, Իսրայելի այն քաղաքացիները, ովքեր ինքնաթիռով ժամանում են Ստամբուլ, ենթարկվում են փաստաթղթերի երկարատև ստուգման և մանրակրկիտ զննման։
Իսրայելցիներին առանձնացնում են մյուս ուղևորներից, որից հետո նրանցից վերցնում են փաստաթղթերն ու մի քանի ժամ շարունակ սկսում պարզել, թե որն է Թուրքիա այցելության նպատակը։ Բացի այդ, բոլորին, ներառյալ կանանց, ստիպում են հանվել մինչև ներքնազգեստ անձնական զննություն կատարելու համար։ Այս ամբողջ գործընթացը տևում է մի քանի ժամ։
Առաջ Իսրայելի քաղաքացիները թուրքական օդանավակայաններում երբեք նման վերաբերմունքի չեն արժանացել, այդ պատճառով էլ արտգործնախարարությունը դիմել է Անկարային՝ պարզաբանումներ տալու այս հարցի վերաբերյալ։
Թուրքիայի ԱԳՆ–ից էլ պատասխանել են, որ իսրայելցիների նկատմամբ կիրառվում են ստուգման և զննման ճիշտ այնպիսի մեթոդներ, ինչպիսիք կիրառվել են Թել–Ավիվ ժամանած թուրքերի նկատմամբ։ Այս պատասխանով Անկարան փորձել է հասկացնել Իսրայելին, որ իր կողմից պատասխան գործողություններ են կիրառվում։
Իսրայելի արտգործնախարարության աղբյուրը հաստատում է, որ Բեն Հուրիոն օդանավակայան ժամանած թուրքերին առանձնացնում է այլ ուղևորներից ու ժամեր տևող երկարատև հարցաքննության ու զննման ենթարկում, սակայն նման գործողություններն Իսրայելում սովորական բնույթ են կրում։
Երկու կողմերն էլ հայտարարում են, որ մանրակրկիտ ստուգումն ու զննությունը ոչ միայն չափազանց շատ ժամանակ են խլում, այլև ծայրահեղ նվաստացնող գործընթաց են։
Առաջ Թուրքիան, հասկանալով անվտանգության ոլորտում Իսրայելի անհանգստությունը, զերծ էր մնում այդ ոլորտում պատասխան գործողություններից։ Իրավիճակը փոխվեց վերջերս տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո, երբ 2010–ին «Ազատության նավատորմում» զոհված մարդկանց մահվան համար Երուսաղեմը հրաժարվեց ներողություն խնդրել։ Այս մերժումից հետո Անկարան հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին և նվազագույնի հասցրեց դիվանագիտական հարաբերությունները։

No comments:
Post a Comment