Tuesday, September 27, 2011

Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը փնտրում է հայերենին տիրապետող գործակալների

News.am. 27-9-2011- Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MIT) փնտրում է առնվազն մեկ օտար լեզվի հրաշալի տիրապետող մինչեւ 35 տարեկան անձանց՝ հետախույզի օգնական լինելու համար:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ MIT-ը աշխարհի տարբեր երկրներ գործուղելու համար կազմակերպել է հետախույզի օգնականի ընդունելություն: Դիմորդները պետք է լինեն Թուրքիայի հանրապետության քաղաքացի, տարիքը չպետք է գերազանցի 35-ը:
Նշվում է, որ քաղաքացիական ծառայողների համար նախատեսված քննություններին համապատասխան միավորներ չհավաքած դիմորդներն ավելի մեծ դժվարությունների առաջ են կանգնած, քանի որ նրանք պետք է տիրապետեն արաբերեն, հայերեն, սերբերեն եւ չինարեն լեզուներից որեւէ մեկին:

No comments: