Tuesday, September 27, 2011

ISNA. Բաքուն ստոր քայլեր է ձեռնարկում իրանական «Սահար» հեռուստաալիքի դեմ, իսկ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավարը հակառակն է պնդում

Panorama.am. 27-9-2011- «Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիզ Մեհդիևը քննադատում է իրանական «Սահար» հեռուստաալիքի գործունեությունը` առանց նշելու այն հանգամանքը, որ Ադրբեջանում ազատորեն իրականացվում է հակաիրանական քարոզչություն, որն ուղեկցվում է վիրավորական և նվաստացուցիչ հայտարարություններով»:
Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Հոդվածում նշվում է, որ Ռամիզ Մեհդիևը Եկատերինբուրգում տեղի ունեցած մի համաժողովի ժամանակ նշել է, որ իրանական «Սահար» հեռուստաալիքը մշտապես Ադրբեջանի վերաբերյալ սուտ և կեղծ տեղեկատվություն է հեռարձակում:
Իրանական կայքը, արձագանքելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի այդ հայտարարությանը, նշում է. «Բաքուն իրանական «Սահար» հեռուստաալիքի հանդեպ իրականացնում է ստոր քաղաքականություն` Ադրբեջանում «Սահար»-ին հարցազրույց տված անձինք ձերբակալվում և բռնաճնշումների են ենթարկվում, Ադրբեջանի հարավային շրջաններում «Սահար»-ի հեռարձակման ժամանակ խոչընդոտներ են ստեղծվում, արգելափակվում է «Սահարի» ինտերնետային կայքը, անօրինական բռնաճնշումների են ենթարկվում այն մարդիկ, ովքեր համագործակցում են այդ հեռուստաալիքի հետ և այլն»:

No comments: