Wednesday, September 14, 2011

Հակասեմիտիզմը Թուրքիայում

“Հրեական փոստի” ավանդույթում ընդունված է սերնդե սերունդ կրկնել, որ մի շարք եվրոպական ու ասիական ժողովուրդներին հատուկ չէ հակասեմիտիզմը, ընդ որում, այնպիսի երկրներ են օրինակ բերում, ինչպիսիք են Թուրքիան եւ Հարավային Կովկասը: Իրականում Թուրքիայում եւ Հարավային Կովկասի պետություններում հակասեմիտիզմը միշտ տեղ է ունեցել:
Օրինակ, 1967 թ հունիսի արաբ-իսրայելական պատերազմի սկսվելուց անմիջապես հետո ԽՍՀՄ-ում պետականորեն քաջալերվող հակասեմիտիզմի պայմաններում Ադրբեջանում, որպես վրեժի ակտ, սպանվեց հրեա ծծկեր երեխա, ով բաքվեցի հրեա Վիտալի Շկոլնիկի որդին էր: Նրան պատին հարվածելով սպանել է ԽՍՀՄ պատմության ամբիոնի ղեկավար պրոֆեսոր Իսմայիլովը: Այդ հանցագործությունը ժամանակին կոծկվեց, սակայն քաղաքի տեղեկացված շրջանակներում հայտնի դարձավ, որ ռասայական հողի վրա նմանատիպ հանցագործություններ եւս նախապատրաստվել էին ազգությամբ հրեա քաղաքացիների նկատմամբ:
Թուրքիայում հակասեմիտիզմի մասին ոչ քիչ լուրջ աշխատանքներ են գրվել, այդ թվում, խորհրդային ժամանակների հայ պատմաբանների կողմից:
Դրա հետ մեկտեղ, Թուրքիան, ինչպես նաեւ Բուլղարիան, այն երկրներն էին, որտեղով 30-40-ական թթ փրկվել են Կենտրոնական Եվրոպայի հազարավոր հրեաներ: Թուրքիայում հակասեմիտիզմը բավական հակասական բնույթ է կրում, եւ կարելի է թվարկել միմյանց հետ անհամատեղելի իրադարձություններ: Ներկայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության ղեկավարությունը առաջ է քաշել ամենասանձարձակ հակասեմիտիզմը որպես պետական քաղաքականություն, չնայած միաժամանակ փորձում է կոռեկտություն ցույց տալ Ստամբուլի հրեական համայնքի նկատմամբ:
Այս ամենում, այնուամենայնիվ, կա ինչ որ տարօրինակ բան, քանի որ թուրքական վարչապետի հայտարարությունները բավական արհեստական են թվում: Տպավորություն է ստեղծվում, թե գործ ունենք վատ փորձված ներկայացման հետ: Այս երեւույթի էությունը հասկանալու համար պետք է ավելի ուշադիր դիտարկել արաբական եւ մուսուլմանական այլ երկրների էլիտաների արփագանքն ու զգուշավորությունը:
Եթե ուշադրություն չդարձնենք փողոցի հիացական արձագանքներին, կարելի է նշել, որ արաբական էլիտաներն ու Իրանն ամենեւին էլ հիացած չեն թուրքաքկան վարչապետի այդ հայտարարություններից, հասկանալով, որ դրանով ուժեղանում է Թուրքիայի ազդեցությունը մուսուլմանական աշխարհում, ինչը հակասում է նրանց շահերին:
Ընդհանուր առմամբ, Թուրքիայի հակաիսրայելյան քաղաքականությունը լիովին արհեստական է թվում: Միեւնույն ժամանակ, եթե ուշադրության առնենք եվրոպական ձախ-լիբերալ եւ ռուսական շովինիստական մամուլի բավական զուսպ եւ հավասարակշիռ գնահատականներին, կարելի է արձանագրել, որ Անկարայի տվյալ էպատաժային քաղաքականությունն ուղղված է նաեւ Եվրոպային ու Ռուսաստանին:
Առայժմ Եվրոպայի ու Ռուսաստանի որեւէ քաղաքական առաջնորդ չի արձագանքել այդ իրադարձություններին: Սակայն, եթե նկատի առնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն ինքզինքը համարում է բազմաքայլ գործիչ եւ Ռիշելյեին ու Չերչիլին հավասար պատմական դեմք, կարելի է ասել, որ Եվրոպային ու Ռուսաստանին ուղղվածությունից բացի, կա նաեւ «ներքին պատվեր»:
Ի՞նչ է դա նշանակում: Այն, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Թուրքիայում, տարբեր գնահատականներով, ապրում է 600 հազարից մեկ միլիոն կրիպտո-հրեա, ովքեր թե սուլթանի, թե հանրապետության օրոք կարեւորագույն դիրքեր են զբաղեցրել թուրքական քաղաքական էլիտայում:
Ժամանակին ես առաջ էի քաշել Ռեֆաթ, այնուհետեւ Արդարություն եւ զարգացում կուսակցությունների, ինչպես նաեւ Թուրքիայում սուննիական ահաբեկությանը կապված Նակշբանդիա ու Կադըրիա, եւ այլ նվազ ազդեցիկ կազմակերպությունների առաջացման մի վարկած:
Հնարավոր է, դա միայն մեկ սրբազան դոկտրին է, եւ այն չի բացառում մյուսը՝ Թուրքիայի այլ էթնիկ խմբերի փորձը՝ քաղաքական ասպարեզից դուրս մղելու կրիպտո-հրեական ավանդական շրջանակներին: Եւ դա ամենեւին էլ նոր երեւույթ չէ թուրքական նոր եւ նորագույն պատմության մեջ, եւ կրիպտո-հրեաների վերաբերյալ նման խնդիրներ ու նպատակներ դրվում էին նաեւ նախկինում:
Թուրքիայում էլիտաների ռոտացիայի լավագույն ձեւը միշտ էլ եղել են ռասիստական լոզունգները: Թուրքական էլիտան զգալիորեն ավելի լավ է կազմակերպված, քան թվում է, եւ այդ կազմակերպվածությունը չի սահմանափակվում քաղաքական կուսակցություններով:
Ներկայում Թուրքիայում առաջընթաց են ապրում այն խմբերը, որոնք ներկայացնում են Բալկաններից, Կովկասից, «Բարեբեր կիսալուսնի» երկրներից եկած էթնիկ խմբերը, այսինքն, նրանք, որոնք շահագրգռված են ոչ թե պանթուրքիզմի, այլ նեոօսմանիզմի մեջ:
Այսինքն, խոսքը տվյալ էթնոսներին իրենց պատմական հայրենիքում նոր, առավել նախընտրելի կարգավիճակ տալու մասին է: Դա կարող է չափազանց անիրական թվալ, սակայն, եթե նկատի առնենք միայն նպատակներից մեկը, ապա լիովին իրական է:
Իգոր Մուրադյան

No comments: