Wednesday, September 7, 2011

«WikiLeaks». Ալիևը Իսրայելի ԱԳՆ ղեկավարին պատմել է «իրանական վայրի» գազանի մասին

Panorama.am. 6-9-2011- «WikiLeaks» կայքը այս անգամ հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իսրայելի նախկին արտգործնախարար Ցիպի Լիվնին զրույցի մանրամասները, որը տեղի է ունեցել 2007 թվականին: Ըստ Ալիևի, Ադրբեջանի և Իսրայելի սերտ հարաբերությունների պատճառով, Թեհրանը Բաքվի նկատմամբ մշտապես ճնշումներ է իրականացնում:
«WikiLeaks»-ը հրապարակել է նաև գաղտնի նամակ, որը Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էնն Դերսը 2007 թ-ի փետրվարին ուղարկել է Վաշինգտոն:
Փաստաթղթում ներառված է Դերսի և Բաքվում Իսրայելի դեսպանը Արթուր Լենկոմի խոսակցության մանրամասները: Նկարագրված է եղել նաև նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ցիպի Լիվնի հանդիպման որոշ մանրամասներ, որը տեղի է ունեցել 2007թ-ին Դավոսում (Շվեյցարիա) Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ:
Կողմերը քննարկել են իրանական սպառնալիքները. նամակում նշվում է, որ Ալիևը խոստովանել է, որ Թեհրանի կողմից մշտական ճնշման տակ է գտնվում, իսկ պատճառը իր սերտ կապերն են Իսրայելի և ԱՄՆ-ի հետ: Նրա խոսքերով, Իրանը «անկյունում հայտնված վայրի գազան է», ով չի պատրաստվում հրաժարվել իր միջուկային ծրագրերից:
Անդրադառնալով Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ հարաբերություններին, Լոնկը հայտարարում է, որ Ադրբեջանի կառավարության ղեկավարությունը մի կողմից «ոգևորվածությամբ» է վերաբերվում Եվոպական երկրների հետ երկկողմ ավելի սերտ հարաբերություւնների հեռանկարին, իսկ մյուս կողմից պասիվություն է դրսևորում, մասնավորապես, Թել Ավիվիվում դեսպանատան բացակայության պատճառով:

No comments: