Thursday, October 13, 2011

Իրանի գերագույն առաջնորդ. «Պատրաստ եղե՛ք իսլամի դեմ գրոհներին»

Panorama.am. 13-10-2011- Իրանի իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ա. Խամենեին չորեքշաբթի օրը հանդիպում է ունեցել Քերմանշահ նահանգի բարձրաստիճան հոգևորականների և մտավորականության ներկայացուցիչների հետ:
Այդ մասին այսօր հաղորդում է «IRNA» իրանական գործակալությունը:
Գերագույն առաջնորդը նշել է, որ ներկայում իսլամական պետությունը կարողացել է ապացուցել մարքսիստական գաղափարախոսության անարդյունավետությունը և շարունակում է պայքարը կապիտալիզմի դեմ, ուստի այսուհետ ևս հոգևորականությունը չպետք է թուլացնի իր զգոնությունը՝ հաշվի առնելով արդի աշխարհում տեղի ունեցող գործընթացները:
Այաթոլլահ Ա. Խամենեին կարևոր է համարել հոգևորականների՝ առավել դժվար պայքարի միտված բարոյահոգեբանական պատրաստվածությունը: «Չպետք է շրջանցել դժվարությունները, եթե դրանք արտաքուստ անհաղթահարելի են թվում»,-նշել է ԻԻՀ գերագույն առաջնորդը:

No comments: