Thursday, October 13, 2011

Իրանական իշխանամետ կայքը` Արցախի անկախության մասին

Haynews.am. 13-10-2011- Իրանի իշխանամետ Parsine.com կայքը հրապարակել է մի հոդված, որը վերնագրված է` «Կան 10 երկրներ, որոնց գոյության մասին դուք չգիտեք»: Հրապարակման մեջ խոսվում է նախ Արցախի մասին: Նյութի մեջ գրված է. «Մի քանի երկրներ այնքան փոքր են, որ նրանց գոյության մասին հավանաբար չեք էլ լսել: Այդ երկրների բնակչությունը ևս փոքր է»:
Նյութի մեջ ներկայացվել է Արցախի հանրապետության դրոշն ու գերբը, տեղեկություններ երկրի բնակչության ու մայրաքաղաքի մասին. «Լեռնային Ղարաբաղը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բնակչության 95 տոկոսը հայեր են, մնացածը`հույներ ու քրդեր»:
Ադրբեջանում, բնականաբար, բացասական արձագանքներ են եղել` կապված այս հրապարակման հետ: Բաքվի հայտնի վերլուծաբաններից մեկը` Մուբարիզ Ահմեդօղլուն նշել է, որ այս կերպ Թեհրանը ցանկանում է Երևանին համոզել, որ Արցախի հիմնախնդրով զբաղվող Մինսկի խմբի գործունեությունն արդյունավետ չէ և ակնարկում, որ Իրանը կարող է այդ բանակցություններում ակտիվ միջնորդի դեր ստանձնել:

No comments: