Thursday, October 13, 2011

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան. Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների ծավալումն իրական է

Panorama.am. 13-10-2011- Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների ծավալումն իրական է: «Միգնյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ նման հայտարարությամբ հանդես է ելել ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայքլ Օրենը:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն, Օրենը ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի նկատմամբ ահաբեկչության իրականացման «Իրանական պլանը» կապել է 1990-ականերին տեղի ունեցած՝ ԱՄՆ-ում Իսրայելի և Սաուդյան Արաբիայի դեսպանատների վրա հարձակումների հետ:
Նշենք, որ նախօրեին հայտնի դարձավ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի նկատմամբ ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով ձեռբակալվել են երկու իրանցի: Հաղորդվում էր, որ նրանցից մեկը ընդունել է իր մեղքը՝ տեղեկացնելով որ ահաբեկչության ֆինասավորումը իրականացվում էր Իրանի իշխանությունների կողմից:
Պաշտոնական Թեհրանն, իր հերթին, հերքում է սույն մեղադրանքները:

No comments: