Thursday, October 13, 2011

Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմից ետ է պահում միջազգային հանրությունը. պաշտոնական Բաքու

Tert.am. 13-10-2011- Ղարաբաղյան հիմնախնդրում ստատուս քվոյի պահպանումը տարածաշրջանում սպառնում է նոր պատերազմով։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Trend–ը, ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական–քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը։
«Միջազգային հանրությունը ջանքեր է գործադրում, որպեսզի Ադրբեջանը պատերազմ չսկսի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար։ Սակայն Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի համբերությունն էլ սահման ունի։ Ադրբեջանը չի կարող սպասել, որ հակամարտությունում ստատոս քվոն անվերջ պահպանվի։ Իր տարածքային ամողջականության պահպանման համար Ադրբեջանն օգտագործում է ինչպես իրավական, այնպեսլ էլ այլ միջոցներ»,– ասել է Հասանովը՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, պահանջում են փոխել ներկայիս իրավիճակը՝ դրա պահպանումը համարելով անընդունելի։
«Ադրբեջանին փորձում են ետ պահել այլ միջոցների կիրառումից։ Ադրբեջանը միլիտարիստական պետություն չէ, նա որևէ մեկի հողերի նկատմամբ հավակնություն չունի։ Ադրբեջանի գլխավոր նպատակը սեփական պետության ինքնիշխանության պահպանումն է, տարածքային ամբողջականության և քաղաքացիների ոտնահարված իրավունքների վերականգնումն ու տարածաշրջանում խաղաղության հաստատումը։ Այդ պատճառով Ադրբեջանը ռազմական գործողություններ չսկսելու համար փորձում է մաքսիմալ կերպով օգտվել բանակցային գործընթացից։ Սակայն եթե ստատուս քվոն չփոխվի, Ադրբեջանը, անկասկած, կօգտվի իր իրավունքից և նպատակ չունի զիջել ինչ–որ մեկին»,– ասել է Ալի Հասանովը։

No comments: