Tuesday, October 4, 2011

Երեւան ժամանեց Լիբանանի խորհրդարանի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հոկտեմբերի 3-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը:
Ազգային ժողովի այգում Լիբանանի խորհրդարանական պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրիի առանձնազրույցը:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք կարեւորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում, քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

No comments: