Sunday, October 2, 2011

Միացյալ Նահանգները և Չինաստանը Հայաստանին ամենամեծ օգնություն տրամադրողներն են

Tert.am. 1-9-2011- 2011թ.–ի հունվար-օգոստոսին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 3 հազ. 479,8 տոննա ապրանք, որոնց արժեքը կազմել է 16 մլրդ 381,4 մլն դրամ կամ 44,3 մլն ԱՄՆ դոլար, որը 2010թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ 44,7%–ով աճել է։
Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի կողմից Ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալներով, ստացված օգնության 39,2%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 14,3%-ը` վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները, 11,5%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 9,7%-ը` մանածագործական իրերը, 9,4%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, իսկ 15,9%-ը`մնացած ապրանքները:
Ըստ երկրների, 2011թ.–ի առաջին ութ ամիսներին տրամադրած մարդասիրական օգնության ծավալները, 2010թ.–ի նույն ժամանակահատվածի նկատմամբ դրանց շարժը հետևյալն են.
ԱՊՀ երկրներ՝ 2 մլն 56 հազ. դոլար (աճը ՝ 61,5%), այդ թվում՝
Ռուսաստան՝ 1 մլն 320,7 հազ. դոլար (աճը՝ 4,9 անգամ),
ԱՊՀ այլ երկրներ՝ 753 հազ. դոլար (նվազումը՝ 26,8%),
ԵՄ երկրներ՝ 6 մլն 554,8 հազ. դոլար (աճը՝ 25,9%), որից՝
Գերմանիա՝ 847,5 հազ. դոլար (աճը՝ 66,1%),
Միացյալ Թագավորություն՝ 424,7 հազ. դոլար (նվազումը՝ 26,9%),
Նիդերլանդներ՝ 370,9 հազ. դոլար (աճը՝ նվազումը՝ 7,2%),
Դանիա՝ 114,3 հազ. դոլար (նվազումը՝ 51,8%),
Ֆրանսիա՝ 1 մլն 671,3 հազ. դոլար (աճը՝ 87,2%),
Իտալիա՝ 1 մլն 307,2 հազ. դոլար (աճը՝ 53,7%),
ԵՄ այլ երկրներ՝ 1 մլն 818,9 հազ. դոլար (աճը՝ 4,8%),
այլ երկրներ՝ 35 մլն 700,9 հազ. դոլար (աճը՝ 47,9%), այդ թվում՝
Միացյալ Նահանգներ՝ 17 մլն 157 հազ. դոլար (աճը՝ 33,3%),
Շվեյցարիա՝ 3 մլն 83,4 հազ. դոլար (աճը՝ 18,9%),
Ճապոնիա՝ 216,7 հազ. դոլար (նվազումը՝ 62%),
Չինաստան՝ 10 մլն 613,7 հազ. դոլար (աճը՝ 2,9 անգամ),
Իրան՝ 522,3 հազ. դոլար (նվազումը՝ 74,9%),
մնացած երկրներ՝ 4 մլն 107,8 հազ. դոլար (աճը՝ 70,1%)։

No comments: