Tert.am. 2-11-2011- Թուրքական Today's Zaman թերթը հաղորդում է, որ նոր հակամարտություն է սկսվում Թուրքիայի և Իսրայելի միջև. այս անգամ այն տեղափոխվել է տիեզերք:
Խոսքը թուրքական սեփական տիեզերական ծրագրի` Gokturk հետախուզական արբանյակի մասին է: Ըստ Today's Zaman-ի՝ Gokturk արբանյակը կկարողանա Կովկասի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքել:
Թուրքերի պնդմամբ՝ արբանյակն իրենց անհրաժեշտ է, գլխավորապես, քրդական անջատողականների վերաբերյալ տվյալներ ստանալու համար: Իսրայելը մտավախություններ ունի, որ թուրքերը կարող են վաճառել իսրայելական ռազմական օբյեկտների վերաբերյալ հույժ կարևոր տվյալները արաբ թշնամիներին:
MIGnews-ը հաղորդում է, որ Իսրայելը փորձում է ծրագրին մասնակցող Ֆրանսիային լոբբիստական ճնշման ենթարկել, սակայն Today's Zaman-ը պնդում է, որ այդ ջանքերը ապարդյուն են:
Իսրայելական կողմը նաև դիմել է ուղիղ թուրքերին` խնդրելով, որ արաբներին տվյալներ չհաղորդեն Իսրայելի վերաբերյալ: Սակայն թուրքական պաշտպանության նախարարության ղեկավարներից մեկը պատասխանել է. «Դա մեր արբանյակն է, և մենք ենք որոշում, թե ինչպես տնօրինենք նրանից ստացված տվյալները և ում փոխանցենք դրանք: Երկար տարիներ Իսրայելը լուսանկարում է մեր տարածքը: Միջազգային հարաբերություններում չափազանց կարևոր է փոխադարձությունը: Առաջին անգամ է, որ մենք սեփական հետախուզական արբանյակ ունենք: Թուրքիան ունի նույն իրավունքները, ինչ՝ Իսրայելը»:

No comments:
Post a Comment