Thursday, November 3, 2011

Հայաստանում կնշեն Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակը

News.am. 3-11-2011- Հայաստանի կառավարությունն այսօր` նոյեմբերի 3-ին, որոշեց ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 11.1 մլն դրամ` ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին, ինչպես նաեւ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով:
Նշենք, որ նոյեմբերի 10-ին կազմակերպվող հոբելյանական երեկոն կամփոփի Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված շուրջ 10 իրականացված միջոցառումների արդյունքները:
Անվանի գիտնական, հասարակական գործիչ ու հումանիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման եւ անցկացման նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով` փոխվարչապետ Ա.Գևորգյանի նախագահությամբ:
Ֆ. Նանսենի 150-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն տեղի կունենա 2011 թվականի նոյեմբերի 9-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հոբելյանական երեկոյին կնախորդի Նանսենի արձանի բացման արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ եւ Նորվեգիայի ԱԳ նախարարները:

No comments: