Thursday, November 3, 2011

Ալիև–Սարգսյան հերթական հանդիպումը կփորձեն կազմակերպել Քլինթոնն ու Դավութօղլուն. Al Jazeera

Tert.am. 3-11-2011- Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2012թ. կայանալիք հանդիպումները հնարավոր է կազմակերպվեն ԱՄՆ պետքարտուղարի և Թուրքիայի արտգործնախարարի նախաձեռնությամբ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Vesti.az–ը, նշել է Al Jazeera հեռուստաալիքը հարավկովկասյան տարածաշրջանին նվիրված իր ռեպորտաժում։
Չբացառելով, որ 2012թ.–ից սկսած ղարաբաղյան հակամարտության կարագվորման գործընթացում նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնելու Միացյալ Նահանգները, Al Jazeera–ն նշել է. «Նախագահների հերթական հանդիպումը հնարավոր է տեղի ունենա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի նախաձեռնությամբ։ Այդ հանդիպման ձախողման դեպքում պաշտոնական Բաքուն կսկսի լրջորեն մտածել խնդիրն ուժային ճանապարհով լուծելու մասին։ Հայտնի է, որ Ալիևը Թուրքիա կատարած իր վերջին այցի ընթացքում քննարկել է այդ հարցը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ 2012թ. վճռորոշ է լինելու ողջ տարածաշրջանի համար»։

No comments: