Saturday, November 5, 2011

Վալանս քաղաքում տեղի ունեցավ Թորոսի՝ Կոմիտասի կիսանդրու բացումը

Tert.am. 4-11-2011- Ֆրանսիական Վալանս քաղաքի սուրբ Սահակ եկեղեցու բակում բացվել է Կոմիտասի կիսանդրին։ Այս մասին հաղորդեց Հ1 հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ը։
Քանդակի հեղինակն է հանրահայտ քանդակագործ Թորոսը, ով բացման խոսքում նշել է, որ իր ստեղծագործությունը նվիրում է մոր և Ցեղասպանության տառապանքները կրած բոլոր հայերի հիշատակին։
Ճանաչված արվեստագետի մորը անապատում փրկել են բեդվինները, երկար տարիներ ապրել է` որպես մահմեդական, զավակներ ունեցել արաբ ամուսնուց։ Երբ վերագտել է իր ազգային ինքնությունը, հեռացել է մահմեդական ամուսնուց, ընտանիք կազմել հայի հետ։
Կիսանդրու բացման արարողությունից առաջ սուրբ Սահակ եկեղեցում պատարագ է մատուցվել` ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի։

No comments: