Thursday, November 3, 2011

Թուրքիան շարունակում է ապակառուցողական մոտեցումը. Նալբանդյան

Tert.am. 3-11-2011- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի hայտարարությանը, թե չնայած տրամադրված օգնությանը՝ Թուրքիան չի փոխում իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, ըստ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, չի կարող դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
«Դա ցույց է տալիս, որ թուրքական կողմը շարունակում է այն ապակառուցողական մոտեցումը, որը, փաստորեն, դրսևորել է Ցյուրիխից հետո»,- նշեց ԱԳ նախարարը Ազգային ժողովում 2012թ. բյուջեի նախագծի քննարկման ընթացքում: Նախարարը հիշեցրեց, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանը օգնության ձեռք մեկնեց և օժանդակություն տրամադրեց այդ երկրին:

Հիշեցնենք` հոկտեմբերի 23-ին Թուրքիայի Վան քաղաքից 38 կմ դեպի հյուսիս ընկած հատվածում գրանցված 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին զոհ գնաց ավելի քան 600 մարդ:

No comments: