Panorama.am. 18-11-2011- 2008 թվականին վրացական իշխանությունները հարմար համարեցին հարվածելու այն շարժմանը, որը հետապնդում էր ջավախքահայերի նվազագույն պահանջների բավարարում` արժանապատվության խնդիրը և Ջավախքի հայկականության պահպանման խնդիրը»,- այսօր անդրադառնալով Վահագն Չախալյանի ձերբակալությանը, լրագրողների հետ զրույցում նշեց Սարդարապատ շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Իսկ ասուլիսին ներկա Սարդարապատ շարժման անդամ Տիգրան Խզմալյանն իր հերթին ասաց. «Վահագն Չախալյանի ձերբակալությունն ու հայության այսօրվա նսեմացված վիճակը հնարավոր դարձան հիմնականում հայոց պետական այրերի, իշխանությունների կեցվածքի պատճառով: Վահագն Չախալյանի ձերբակալման համար Ջավախք մուտք գործեց մի քանի հարյուր հոգանոց վրացական հատուկ ծառայությունների զինված ջոկատ»:
Ա. Ենիգոմշյանի կարծիքով, այն, որ Վրաստանը Հայաստանի միակ դարպասն է և պետք է զգուշավոր քաղաքականություն վարել վերջինիս առնչությամբ, պարտվողական մոտեցում է.
«Մենք պետք է առանց սպառնալիքի մոտեցում ցուցաբերենք, որ Ջավախքը Հայաստանի ունեցած առավելությունն է Վրաստանում իր բարիդրացիական քաղաքականությունը վարելու համար, այլ ոչ թե Հայաստանի` դեպի արտաքին աշխարհ դուրս գալուն խանգարող ինչ-որ հանգամանք»,- հավելեց նա:
Բանախոսները համոզված են, որ ժողովուրդը պետք է քաղաքացիական հասարակություն ձևավորի ու այդ հասարակությունն է, որ պետք է պահանջի ու հասնի գոյություն ունեցող խնդիրների կարգավորմանը:
«Ջավախքը հիմա կատարում է ոչ միայն Հայաստանը պաշտպանելու, այլև Վրաստանը պաշտպանելու դերակատարությունը: Վրացիները ուշ թե շուտ դա կհասկանան…»,- նշեց Տ. Խզմալյանը` ընդգծելով, որ Ջավախքի դերը նույնքան կարևոր է Հայաստանի, որքան Վրաստանի ապահովության և ապագայի համար:
Պատասխանելով Panorama.am-ի` Ջավախքի խնդիրներով հետաքրքրված այլ կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ հարցին, Ա. Ենիգոմշյանն ասաց. «Մեր և նրանց միջև տարբերությունն այն է, որ նրանք խուսափում են խնդրի քաղաքական էությունը ճանաչելուց և բացահայտելուց, մինչդեռ մենք գտնում ենք, որ խնդիրն էապես քաղաքական է` կապված և Վրաստանի, և Հայաստանի հետ»:

No comments:
Post a Comment