Tuesday, November 29, 2011

Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատությունը լույս է տեսել կորեերենով

News.am. 29-11-2011- Հարավային Կորեայում լույս է տեսել Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի` Հայոց ցեղասպանությանը նվիրված մենագրությունը կորեերեն լեզվով («Հայոց ցեղասպանություն», Կորեա, 2011, 196 էջ), 500 տպաքանակով:
Աշխատությունը կորեերեն է թարգմանվել անգլերեն բնագրից: Աշխատությունը ժամանակին հրատարակվել է նաեւ գերմաներեն, ռուսերեն ու ֆրանսերեն: Այն արդեն թարգմանվել է ռումիներեն եւ լույս կտեսնի գալիք տարվա սկզբներին:
Պրոֆեսոր Ն. Հովհաննիսյանը հեղինակ է Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներին նվիրված բազմաթիվ մենագրությունների եւ գիտական հոդվածների, այդ թվում եւ «Հայոց ցեղասպանություն. Հայասպանությունը - ամենացեղասպան ցեղասպանություն. Աշխարհի տասը լեզուներով» կոթողային աշխատությունը:

No comments: