Tuesday, November 29, 2011

Թուրքիայում հայկական գյուղն ու եկեղեցին հայտարարվել են զբոսաշրջության գոտի

Tert.am. 29-11-2011- Թուքրիայի կառավարության որոշմամբ՝ Շանլըուրֆայի հայկական Գերմուշ գյուղն ու այդ գյուղում գտնվող հայկական եկեղեցին հայտարարվել են զբոսաշրջության գոտի։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Հաբեր7» կայքը, նշված է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Շանլըուրֆայի նահանգային վարչության կողմից տարածված հաղորդագրությունում։
Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ հայկական գյուղն ու եկեղեցին զբոսաշրջության գոտի վերածելու մասին նախաձեռնությամբ հանդես է եկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը։ Իսկ Նախարարների խորհրդը հավանության է արժանացրել այդ նախաձեռնությունը։

No comments: