Դեկտեմբերի 10-ից գործողության մեջ կմտնի Թուրքիայի ու Վրաստանի համաձայնագիրը, ըստ որի, 2 երկրների քաղաքացիները կարող են հատել պետական սահմանը առանց անձնագրերի` միայն անձը հաստատող ներպետական փասթաղթով, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Սահմանն ազատ հատելու մասին համաձայնագիրը Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչների ու Վրաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչների միջեւ կնքվել է 2011թ մայիսին: Ստորագրման օրը Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ դա շատ կարեւոր է 2 երկրների քաղաքացիների համար եւ կհեշտացնի պետական սահմանի հատումը: Թուրքիայի վարչապետ Էրդողանն էլ հայտարարել է, որ այս քայլը կընդլայնի 2 երկրների առեւտրատնտեսական համագործակցությունը:
Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ առանց վիզայի ռեժիմ էր հաստատվել 2006թ, որի արդյուքնում մի երկրի քաղաքացին մյուս երկրում կարող էր 90 օր ազատ կերպով մնալ:
Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ առանց վիզայի ռեժիմ էր հաստատվել 2006թ, որի արդյուքնում մի երկրի քաղաքացին մյուս երկրում կարող էր 90 օր ազատ կերպով մնալ:


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment