Wednesday, November 23, 2011

Ամերիկուհին աճուրդի է հանելու ամուսնուն

Ամերիկայի Յուտա նահանգի բնակչուհի Էլիս Բրեդլին վաճառքի է հանել իր ամուսնուն: Հայտարարությունը տեղադրված է Craiglist պորտալում:
Կինը այդ կերպ որոշել էր վրեժ լուծել իր ամուսնուց: Ցանկացողները նրան կարող են գնել ԱՄՆ-ում խոշորագույն կայքերից մեկում:
«Ես վաճառում են իմ 22-ամյա ամուսնուն: Նա սիրում է ուտել և օրերով խաղեր խաղալ: Նրա հետ շատ հեշտ է. բավական է նրան երեք-չորս ժամը մեկ ուտելիք տալ»,-ասվում է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշում է նաև, որ գնորդը պետք է ունենա մուտք դեպի համացանց և տարածություն, որպեսզի հնարավոր լինի խաղալ համակարգչային խաղեր:
«Կտամ լավ տուն: Եթե փոխարենը ամուսին առաջարկեք, պայմանները կարելի է քննարկել»,- գրել է Բրեդլին:
Այս ընտանիքում խնդիրներ են առաջացել այն բանից հետ, երբ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում թողարկվել է Modern Warfare 3 խաղի նոր տարբերակը:
Հիշեցնենք, որ eBay համացանցային աճուրդում որդեգրելու համար երկու երեխա էին աճուրդի հանվել: Ոստիկանությունը սկսել է հետաքննություն, գրում է 1in.am-ը:

No comments: