Saturday, November 5, 2011

Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի եւ Աֆղանստանի դեպքերը

News.am. 4-11-2011- Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանի արդիական խնդիրները, հատկապես` Սիրիայի եւ Աֆղանստանի դեպքերը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Ալի Աքբար Սալեհին եւ Ահմեդ Դավութօղլուն ստամբուլյան կոնֆերանսի շրջանակներում մի շարք կարեւոր հարցեր են դիտարկել:
Սալեհին շնորհակալություն է հայտնել թուրքական իշխանություններին` ստամբուլյան համաժողովը հաջողությամբ անցկացնելու համար: Նա հույս է հայտնել, որ այդ կոնֆերանսը դրականորեն կանդրադառնա Աֆղանստանում խաղաղության, հանգստության եւ կայունության վերականգնման վրա:
Նշելով ԻԻՀ-ի դերը տարածաշրջանում եւ Աֆղանստանում` Թուրքիայի ԱԳ նախարարը իրանական իշխանություններին շնորհակալություն է հայտնել Ստամբուլի կոնֆերանսին ակտիվ մասնակցելու համար: Դավութօղլուն նաեւ աֆղանական խնդրի կարգավորման նպատակով տարածաշրջանային կառավարությունների դիրքորոշումների սերտացման տարբերակների մասին զեկույց է ներկայացրել:

No comments: