Saturday, November 5, 2011

Ինչու Թուրքիային դուր չի գալիս ՀԱԷԿ-ը

«Լրագիր» 4-11-2001- Թուրքիան ուզում է, որ հայկական ատոմակայանը փակվի, եւ գտնում է, որ այն մեծ վտանգ է տարածաշրջանի համար: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, նման հայտարարություն է արել Թուրքիայի էներգետիկայի նախարար Թեներ Յըլդըզը: Նրա խոսքով, Թուրքիան մոտ ժամանակներս դիմելու է ՄԱԳԱՏԷ-ին:
Ինչու է Թուրքիան համառորեն փորձում փակել միայն հայկական ատոմակայանը: Ինչու նրան չի անհանգստացնում, որ իր հարեւան Իրանում կա Բուշերի ատոմակայան, որը ոչ մի կերպ չի հաջողվում գործարկել: Ընդհանրապես, աշխարհի քանի մուսուլմանական երկիր կա, որոնք ունեն գործող ատոմակայաններ: Եւ ինչու Թուրքիային թույլ չեն տալիս կառուցել սեփական ատոմակայան:
Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ մանուչարյանը գտնում է, որ ատոմակայանի առկայությունը երկրի համար ծանրակշիռ քաղաքական կապիտալ է:
Հարցը միայն այն չէ, որ այն երկրները, որոնք ունեն ատոմակայան, որոշակիորեն ավելի պաշտպանված են համաշխարհային հանրության կողմից: Հարցը նաեւ այն է, որ նման երկրներին վերաբերմունքը քիչ ինչ այլ է, նրանք պատկանում են վստահելի երկրների «ակումբին», որոնց ողջամտությանը չեն կասկածում:
Թուրքիան հայկական ատոմակայանի դեմ բողոքում է հենց այս տեսանկյունից: Ոչ մեկին դուր չի գալիս իր կողքին ունենալ այնպիսի երկիր, որին վստահվում է միջուկային էներգիան, չվախենալով, որ «կոճակի» մոտ կարող են հայտնվել անհամարժեք մարդիկ անհամարժեք նպատակներով:

No comments: